Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի հանրությանը հուզող կարևոր դրվագներ

Ապրիլյան պատերազմի հարցով հանձնաժողովը սեպտեմբերին կներկայացնի հանրությանը հուզող կարևոր դրվագներ
18.05.2020 | 19:57

ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը սեպտեմբերին պատրաստ կլինի ներկայացնել հանրությանը հուզող կարևոր դրվագներ՝ լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Այս պահին շարունակում է մնալ մեկ կարևոր անձնավորության խնդիրը, որը մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու: Նա գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն է»,-ասաց Քոչարյանն ու նշեց՝ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին երկրորդ անգամ հրավիրելը նաև կապված է Յուրի Խաչատուրովի չգալու հետ: Հանձնաժողովը, սակայն, այլևս նամակ չի ուղարկելու Խաչատուրովին, Քոչարյանն ասաց՝ Խաչատուրովը գիտի, որ պետք է գա: «Իր մարտական ընկերները ևս, որոնք մասնակցել են հանձնաժողովի նիստին, ենթադրում եմ, որ գտնում են՝ ճիշտ կլիներ, որ Խաչատուրովն էլ մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին: Առավել ևս, որ նա, հարգարժան 5-րդ ալիքի կողմից պատրաստված ֆիլմում, անկաշկանդ պատմում է դրվագներ, նույն դրվագները գար, հանձնաժողովում պատմեր, որպեսզի, եթե հարցեր կային, տայինք: Իսկ ես կարծում եմ, որ այդ ֆիլմից հետո էլ մեզ մոտ ավելի շատ հարցեր են առաջացել»,-ասաց նա:


Հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի հունիսի 4-ին: Քոչարյանը նշեց՝ հանձնաժողովը հատկապես վերջին մեկ ամսում կարևորագույն հանդիպումներ է կազմակերպել պետական նախկին պաշտոնյաների հետ, նաև Զինված ուժերի գործող պաշտոնյաների հետ: «Ֆիզիկապես պետք է հասցնենք, որ որակյալ զեկույց ներկայացնենք ԱԺ-ին, հանրությանը, հանրապետության պատասխանատուներին: Պետք է ամռան մեկ-երկու ամսում ի մի բերենք այդ ծավալի տեղեկատվությունը: Ոչ ոք չունի այսպիսի տեղեկատվություն, ինչքան գտնվում է ԱԺ-ի տարածքում՝ Ապրիլյան դեպքերին վերաբերվող»,-վստահեցրեց Քոչարյանը: Հանձնաժողովի նախագահն այսօր ԱԱԾ-ից ստացել է Ապրիլյան պատերազմին վերաբերվող, հանձնաժողովին հետաքրքրող զեկույց: «Սեպտեմբերին մենք պատրաստ կլինենք հանրությանը ներկայացնել այն կարևոր դրվագները, որը հուզում են բոլորին»,-վստահեցրեց Քոչարյանն ու հավելեց՝ ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս ունենալ ամբողջական վերլուծություն: Անդրադառնալով հարցին, թե կա՞ն դրվագներ, որ հանձնաժողովը բացահայտել է, սակայն նախկին իշպանության ներկայացուցիչները խնդրել են գաղտնի պահել, Քոչարյանն ասաց՝ իրենց պետք չէ խնդրել, Պետական գաղտնիքի մասին օրենքը պարտադրում է:

Դիտվել է՝ 775

Մեկնաբանություններ